«Էդ Չերչիլի հերն էլ անիծած, ես կսպասեմ ձեզ, սըր…»

Խցանումներն արագ հաղթահարած վարորդը դուր է գալիս Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետին և վերջինս խոշոր գումար է թողնում վարորդին

Պատմում են, որ մի անգամ Ուինսթոն Չերչիլը ելույթ պետք է ունենար ռադիոյով: Շտապում է: Կանչում է տաքսի, որն արագ տեղ կհասցներ: Խցանումներն արագ հաղթահարած վարորդը նրան դուր է գալիս: Խնդրում է, որ կես ժամ սպասի, իսկ տաքսիստը թե՝ չի կարող, շտապում է, քանի որ ռադիոյով պետք է լսի Չերչիլին:

Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետն իրեն լավ է զգում, նկատելով, որ վարորդն իրեն չի ճանաչել: Այդուհանդերձ, բավական խոշոր գումար է թողնում…

Վարորդը նայում է խոշոր գումարին, անծանոթ Չերչիլին և ասում. «Էդ Չերչիլի հերն էլ անիծած, ես կսպասեմ ձեզ, սըր…»:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը