Հրաժարական՝ քրեական գործի հարուցումից հետո

Քաղաքապետի պաշտոնի համար ամենայն հավանականությամբ կառաջադրվի Նիկոլ Փաշինյանի քավորը՝ պատգամավոր Ղալումյանի եղբայրը

Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկություն մեզ հետ զրույցում հաստատեց Իմ Քայլը խմբակցության պատգամավոր, իջեւանցի Վահե Ղալումյանը: Պատճառների մասին պատգամավորն ուղղորդեց հենց Վարդան Ղալումյանից պարզել, սակայն վերջինի հեռախոսն անհասանելի է։

Օրերս քաղաքապետի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել: Վ․ Ղալումյանի հրաժարականը կարող է կապված լինել դեկտեմբերի 8-ին նշանակված Իջեւան համայնքի ղեկավարի ընտրությունների հետ։ Վ․ Ղալումյանը Իջեւանի քաղաքապետն էր 2011 թվականից, ԲՀԿ-ական էր։ Մի քանի օր առաջ էլ իր մտերիմներից մեկի մոտ ասել է, որ մինչեւ վերջ գնալու է, հրաժարական չի տալու եւ առաջադրվելու է դեկտեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում։

Թե ինչ է եղել մեկ-երկու օրում, կփորձենք պարզել առաջիկայում։ Քաղաքապետի պաշտոնի համար ամենայն հավանականությամբ կառաջադրվի Նիկոլ Փաշինյանի քավորը՝ պատգամավոր Ղալումյանի եղբայրը։

Նյութի աղբյուր՝ https://hraparak.am