«Էս քայլի հետևանքը մեծ արյունն է…»

«Ադեկվատ» Հ/Կ-ի ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետի հանդիպմանը «Սասնա Ծռերի» հետ

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի վարկանիշի լավագույն ցուցիչը իր հանդիպումներն են: Երբ որ 70% քվե ստացած մարդը հանդիպում է 1% քվե ստացած ահաբեկչական խմբավորմանը, դա նշանակում է, որ փաստացի վարկանիշը էդ երկուսի մեջտեղներն ա: Առավել վտանգավորը էն փաստն ա, որ միջին կարգի ավտարիտետը Ծռերից ավելի մեծ, ավելի կարգապահ ու ավելի վճռական բանակ ունի, էլ չեմ ասում ավտարիտետների փոքրիկ խմբակը:

երբ որ դու լեգիտիմացնում ես Ծռերի ներկայությունը քաղաքական կյանքում՝ դա անխուսափելիորեն լեգիտիմացնելու է այլ հանցագործների ներկայությունը: Սա ևս մեկ օրինաչափություն է, որը էս պրիդուրոկը չի հասկանում: Ցանկացած քայլ ունի հետևանք… էս քայլի հետևանքը մեծ արյունն է: Շատ ավելի մեծ արյուն, քան այն արյունը, որը պիտի թափվեր Ամուլսարը աշխատացնելու համար»: