Շքեղ ու գրավիչ. Էվա Խաչատրյանի լուսանկարը Երեւանի կենտրոնից

Կերպարն ամբողջացրել են դասական պայուսակը, շքեղ սանրվածքն ու արտահայտիչ շպարը

Դերասանուհի Էվա խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ ու ոճային կերպարը:

Instagram-յան էջի  էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին դասական կերպարում է: Նա լայն փողքերով տաբատ է կրում, որը համադրել է խորը լանջաբացվածքով կոստյումի հետ: Կերպարն ամբողջացրել են դասական պայուսակը, շքեղ սանրվածքն ու արտահայտիչ շպարը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ ու հմայիչ դերասանուհին հետաքրքիր շապիկ էր կրում։ Նա վառ շպար էր ընտրել, որն ընդգծել էր հետաքրքիր դիմագծերը։ Էվա Խաչատրյանը նախապատվություն էր տվել նուրբ ականջօղերին, իսկ լուսանկարի վրա անգլերենով առկա էր հետեւյալ գրությունը. «Ամեն ինչ լավ կլինի»։

Գլխավոր լուսանկարը՝ @sedsphotographyy