Սամվել Կարապետյանն ու Արթուր Ջանիբեկյանը նոր նախագիծ են հիմնել

Ասոցացիան գրանցվել է այս շաբաթ Մոսկվայում, Կարապետյանը հանդիսանում է որպես նախագահ
Գործարարներ

Հայազգի մի խումբ գործարարներ, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ հիմնել են «Հայ ձեռներեցների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։ Այս մասին տեղեկանում ենք «СПАРК-Интерфакс» համակարգից:

Ասոցացիան գրանցվել է այս շաբաթ Մոսկվայում, Կարապետյանը հանդիսանում է որպես նախագահ:

Բացի Կարապետյանից, ասոցացիայում ընգրկված են նաև նրա կողմից վերահսկվող «Ֆորա» բանկի նախագահ Հայկ Իգնատյանը, «Comedy Club»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիր»-ի առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, «Լուդինգ» գինու ներկրող ընկերության համասեփականատեր Արմեն Շահազիզյանը և այլք: