Հասկանո՞ւմ եք ուր ենք հասել, արդեն ձեռքբերում է համարվում Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդ դառնալու հնարավորության չեղարկումը

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Էդուարդ Շարմազանովն իր էջում գրում է.

«Եկել եք ում ինչով եք ուզում զարմացնել:

Փաշինյանի իշխանության արտաքին հարցերով պատասխանատուներից մեկը շտապել է բարի լուր հայտնել. աչքալուսանք է արել, որ Ադրբեջանը ՀԱՊԿ դիտորդ չի կարող դառնալ ու իրենք դա թույլ չեն տալու:
Հասկանում ե՞ք ուր ենք հասել:

Արդեն ձեռքբերում է համարվում Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդ դառնալու հնարավորության չեղարկումը: Սա էլ ու վերջ:

Հ.Գ.
Իսկ ձեռքբերումներ նախկինում եղել են: ՀՀ ՀԱՊԿ խորհրդարանական պատվիրակության ջանքերով, որը ղեկավարելու պատիվը ընձեռված էր ինձ, երկու անգամ կանխվել է ատոմային տերություն Պակիստանի հնարավոր դիտորդ դառնալը ՀԱՊԿ ԽՎ-ում:

Հ.Հ.Գ.
Եկել եք ում ինչով եք ուզում զարմացնել»: