Բրիտանիայում բանակռիվների ժամանակ պառկել որոշած պատգամավորը մեմ է դարձել

Ցանցի օգտատերերը տարածել են բազմաթիվ լուսանկարներ՝ նրա պատկերը մեմի վերածելով

Մեծ Բրիտանիայում խորհրդարանի պատգամավոր Յակոբս Ռիս-Մոգը մեմ է դարձել այն բանից հետո, երբ պառկել է նստարանին նիստի ժամանակ, գրում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Independent-ին։

Ինչպես նշվում է, նա հետեւում էր բանակռիվներին հորիզոնական դիրքով։ Նրա դիրքը վկայում է այն մասին, որ նա այստեղ չպետք է լիներ եւ լսեր այս մարդկանց։ Նա ասես ակնարկում է, որ բանակռիվներ առհասարակ չպետք է լինեն։

Ցանցի օգտատերերը տարածել են բազմաթիվ լուսանկարներ՝ նրա պատկերը մեմի վերածելով։