ՊԵԿ-ը որքան լավ է աշխատում, այնքան հանրությունն ավելի դժգոհ է լինում. Դավիթ Անանայան

Կան գերատեսչություններ, որոնք լավ աշխատելով վայելում են հանրության բերկրանքն ու ստանում են դափնիներ
 Դավիթ Անանյան

Կան գերատեսչություններ, որոնք լավ աշխատելով վայելում են հանրության բերկրանքն ու ստանում են դափնիներ, կան գերատեսչություններ, որոնց լավ աշխատանքն ավելի շատ առաջացնում է հանրային դժգոհություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ իր ղեկավարած կառույցը երկրորդ խմբի մեջ է:

Անանյանի խոսքերով, լավ վարչարարության, կամ կոշտ վարչարարության իրականացումը, որը ՊԵԿ-ի գործառույթային պարտականությունն է, շատ դեպքերում օրենսդրության թույտվության շրջանակներում հանրային կարծիքը հաշվի առնելով որոշակի վերադասավորումների է ենթարկվում:

Ինչ վերաբերում է ՀԴՄ-ների շուկայում առաջացած խնդիրներին, Անանյանն ասաց, որ թվով 9 կազմակերպություն զբաղվում է հարցով: Հավաստիացում կա, որ առաջին խմբաքանակը սեպտեմբերի երկրորդ կեսին պետք է հասանելի լինի: Գինը լինելու է 100-120 հազարի սահմաններում: Պետությունը չի սուբսիդավորելու դա, քանի որ դրա իրավունքը չունի: