Իռլանդիայի հավաքականի մարզիչները հեռացել են պաշտոնից

Իռլանդիայի հավաքականը Ազգերի լիգայի B դիվիզիոնից նահանջել է C դիվիզիոն
Իռլանդիայի հավքական

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլում անհաջող մրցելույթից հետո Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Օ՝Նիլն ու երկրորդ մարզիչ Ռոյ Քինը հեռացել են պաշտոններից:

«Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալ է Մարտինին եւ Ռոյին նախորդ հինգ տարիներին Իռլանդիայում հավաքականում կատարած աշխատանքի համար»,- ասել է Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Դոնալդ Կոնվեյը:

Նշենք, որ Իռլանդիայի հավաքականը Ազգերի լիգայի B դիվիզիոնից նահանջել է C դիվիզիոն: