Ստեղծվել է հակամոծակային հագուստ

Բրաունի համալսարանի հետազոտողները ստեղծել են գրաֆենի օքսիդի հիմքով գործվածք, որը արնախումներին թույլ չի տալիս մարդու հոտն առնել
հակամոծակային

Բրաունի համալսարանի հետազոտողները ստեղծել են գրաֆենի օքսիդի հիմքով գործվածք, որը արնախումներին թույլ չի տալիս մարդու հոտն առնել:

Մշակողները խոստովանել են, որ սկզբում աշխատել են քիմիական թունավոր նյութերից պաշտպանող հագուստի վրա: Բայց թեստավորման ժամանակ հասկացել են, որ գրաֆենը գործվածքն այնքան ամուր է դարձնում, որ մոծակները չեն կարող դրա միջով անցնել: Եվ նույնիսկ մարդու հոտը զգալ, «Մոյա պլանետայի» փոխանցմամբ՝ նշված է համալսարանի կայքում:

Գրաֆենը ածխածնի մոդիֆիկացիան է: Մասնագետները դա են ընտրել նյութի թեթեւության եւ մեծ ամրության պատճառով: Առաջին փորձարկմամբ հայտնաբերվել է մշակման թույլ կողմը՝ բավական էր հագուստը թրջվեր, պաշտպանողական բոլոր հատկանիշները վերանում էին: Գիտնականներն օգտագործել են գրաֆենի օքսիդի ուրիշ բանաձեւ եւ խնդիրը լուծել են: Բայց այս դեպքում գործվածքը դադարել էր օդ անցկացնել: Հիմա հետազոտողները մտածում են, թե ինչպես սա շտկեն: Հաջողությունը թույլ կտա լուծել միջատների փոխանցած տարբեր վտանգավոր վիրուսներով վարակվելու խնդիրը: