Հայտնի դերասանուհի Մերիլ Սթրիփը Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգի վրա հայտնվել է կիսաթափանցիկ հանդերձանքով:
Աստղը մասնակցում է միջոցառմանը՝ ներկայացնելով Սթիվեն Սոդերբերգի «Լվացարարուհին»: Սթրիփը ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է:
Կարմիր գորգի վրա դերասանուհին հայտնվել է ծաղկային պրինտով կապույտ զգեստով, որը թափանցում էր արևի և տեսախցիկներիի լուսարձակների ներքո:
Givenchy ապրանքանիշի զգեստը Սթրիփը լրացրել էր կարմիր բարձրակրունկներով և ընձառյուծի պրինտով արևային ակնոցներով:
0Comments