Օլյա Հակոբյանի եւ Իննա Խոջամիրյանի հմայիչ լուսանկարը

Շպարն ընդգծել է դերասանուհիների գեղեցկությունը։ «Թղթե երազանք»

Երգչուհի Օլյա Հակոբյանը կիսվել է նոր լուսանկարով, որում պատկերված է Իննա Խոջամիրյանի հետ։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհիները շքեղ կերպարում են։ Օլյա Հակոբյանը ծաղկավոր զգեստ է ընտրել, իսկ Իննա Խոջամիրյանը նախապատվություն է տվել սեւին։ Օլյա Հակոբյանը նուբ ականջօղեր է կրում, Իննա Խոջամիրյանը խոշոր ականջօղեր է ընտրել եւ նուրբ վզնոց։ Շպարն ընդգծել է դերասանուհիների գեղեցկությունը։ «Թղթե երազանք»,- մեկնաբանություններում գրել է Օլյա Հակոբյանը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում։ Օլյա Հակոբյանն այն համադրել էր սեւ գլխազարդի հետ։ Նա նախապատվություն էր տվել մեղմ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Դերասանուհին միանգամից մի քանի լուսանկարներ էր տեղադրել ու գրել. «Ո՞րն եք դուք նախընտրում»։