ՖԻՖԱ․ Տարվա լավագույն մարզիչի կոչման երեք հավակնորդները

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Միլանում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է տարվա լավագույն մարզիչի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակը․ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլա, Չեմպիոնների լիգայի գավաթակիր անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը եւ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինո։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Միլանում։

ՖԻՖԱ-ն տարվա լավագույն մարզիչի մրցանակը շնորհում է 2010 թվականից։ Անցած տարի այս մրցանակին արժանացել է 2018թ․ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը։