Ընդամենը 98 կկալ՝ 100 գրամում. դիետիկ աղանդեր

Բաղադրիչներ

Բաղադրիչներ

1. Ուտելի ժելատին – 15 գ
2. Կակաոյի փոշի – 50 գ
3. Ջուր – 100 գ
4. Բնական մեղր – 20 գ
5. Կաթ (2.5%) – 100 գ
6. Կաթնաշոռ (0.1%) – 370 գ

Պատրաստման եղանակը

1. Ժելատինը լցնել ջրի մեջ և թողնել 30 րոպե:

2. Ժելատինը դնել ցածր կրակի վրա, լցնել կաթը, տաքացնել՝ մինչև լուծվի:

3. Վերցնել կրակից, ավելացնել կաթնաշոռ, կակաո և մեղր:

4. Ամբողջը խառնել բլենդերում:

5. Լցնել կաղապարի մեջ, տեղավորել սառնարանում: Սառելուց հետո մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը, գրում է 168.am