Միայն հպարտության զգացողություն ունեմ

Լեւոն Քոչարյանը Եռաբլուրում էր

Արցախի Անկախության 28-րդ տարեդարձի օրը միայն հպարտության զգացողություն ունեմ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

«Այն, որ մեր ազգը կարողացավ նման հաղթանակ ունենալ եւ կերտեց Արցախի անկախությունը, շատ հպարտ եմ, եւ հպարտ եմ, որ դրան անմիջական մասնակցություն է ունեցել հայրս»,– նշեց նա։

Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասով նրա որդին ասաց, որ մեկ տարուց ավելի է՝ «իրենց պայքարը անարդարության դեմ է, որ օր առաջ Ռոբերտ Քոչարյանի դեմ կատարվող ապօրինություններին վերջ դրվի»։

Լեւոն Քոչարյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի տրամադրությունը միշտ լավ է. «Իր մոտ եղել եմ անցած շաբաթ, մինչեւ ծննդյան օրը, շատ լավ էր տրամադրությունը»։

Հարցին՝ ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած այսօր Արցախը, նա պատասխանեց. «Միջազգային հանրությունը պետք է նախևառաջ հաշվի նստի նրա հետ, որ կա 2 հայկական պետություն, առաջին հերթին՝ Ադրբեջանը։ Ժողովուրդն իր պայքարի գնով կերտել է իր անկախությունը»։