Դերասան Քեւին Հարթն ԱՄՆ-ում ավտովթարի հետեւանքով լուրջ վնասվածքներ է ստացել

Դերասանը մեքենան գնել է նախորդ ամռանը՝ իր 40-ամյակի առիթով

Ամերիկացի դերասան եւ կատակերգու բՔեւին Հարթը լուրջ վթարի է ենթարկվել, հայտնում է TMZ-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Մալիբուում՝ սեպտեմբերի 1-ի գիշերը։ Արտիստի մեքենան հարվածել է փայտե պատնեշին, ինչի հետեւանքով ավտոմեքենայի տանիքն ամբողջությամբ վնասվել է։ Ոստիկանությունը հաստատել է, որ ավտոմեքենան պատկանել է Հարթին, սակայն ղեկին այլ մարդ է եղել։ Դերասանը մեքենան գնել է նախորդ ամռանը՝ իր 40-ամյակի առիթով։

«Հարթի Plymouth Barracuda ավտոմեքնան Մալիբույի մոտակայքում գտնվող ավտոճանապարհին  կտրուկ շրջադարձ է կատարել։ Մեքենան հարվածել է պատնեշին եւ ընկել ձորը։ Բացի սեփանակատիրոջից՝ մեքենայում գտնվել են կին եւ տղամարդ, հենց վերջինս է եղել ղեկին։ Երկու երիտասարդները լուրջ վնասվածքներ են ստացել, իսկ կինը բժշկական օգնության կարիք չի ունեցել»,- ասված է հաղորդագրության մեջ։