Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ

Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը հրաժարական էր ներկայացրել գլխավոր մարզիչի պաշտոնից

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Էդուարդ Սահակյանին, երկրորդ մարզիչն է Սամվել Գևորգյանը, մարզիչը՝ Գևորգ Ալեքսանյանը:

Սեպտեմբերի 3-ին, 11:15-ին հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչները կհայտարարեն Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվելիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մեկնող հավաքականի կազմը:

Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը հրաժարական էր ներկայացրել գլխավոր մարզիչի պաշտոնից՝ թիմին մեղադրելով իր դեմ կազմակերպած դավադրության մեջ։