Զելենսկին սկանդալ է սարքել առաջին դասարանցի որդու ներկայությամբ

Հանդիսավոր արարողության ժամանակ նա արգելել է լրագրողներին նկարահանել իրենց ընտանիքի անդամներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի որդին առաջին դասարան է գնացել: Այս մասին հայտնել է նախագահի կինը` անելով համապատասխան գրառում:

Իսկ ահա նախագահ Զելենսկին, ինչպես երևում է, ավելի մարտական է տրամադրված եղել: Հանդիսավոր արարողության ժամանակ նա արգելել է լրագրողներին նկարահանել իրենց ընտանիքի անդամներին, ինչի արդյունքում նույնիսկ փոքրիկ սկանդալ է եղել: Նախագահն անձամբ է մոտեցել նկարահանող խմբերից մեկին և պահանջել, որ իր որդու մասնակցությամբ կադրերը չհրապարակվեն:

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ նախագահի որդին հաճախում է դպրոց, որտեղ տարեկան ուսման վարձը հասնում է 13 հազար դոլարի: Նույն դպրոցում սովորում է նաև նախագահի 15-ամյա դուստրը: