Փոքր Վեդի գյուղի խաչմերուկում մեքենան բախվել է ծառին․ 3 հոգի հոսպիտալացվել է

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

ԱԻՆ «911» ծառայությունն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 20:20-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի «Խոր Վիրապ» վանքի և Փոքր Վեդի գյուղի խաչմերուկում ավտոմեքենաները բախվել են, վրաերթի ենթարկելով քաղաքացու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Փոքր-Վեդի-Լուսառատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գասպար Ա., ծնված 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ ուղևոր Արուսյակ Ն.-ն (ծնված 1960 թ.) հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները վարորդին և ուղևոր Արթուր Բ.-ին (ծնված 1977 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին: Վարորդը հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, իսկ Արթուր Բ.-ն «Վեդու» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: