Կոմիտասի պողոտայում Kia-ն բախվել շենքի պատին. 3 վիրավորներից մեկը` անչափահաս աղջիկ, մեքենայից դուրս է շպրտվել

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 20:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ 26-ամյա Անժելա Տիգրանյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Կոմիտաս պողոտայում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և առաջ ընթանալով՝ բախվել թիվ 19 բնակելի շենքի պատին: Ավտոմեքենան վնասել է նաև պատին տեղադրված օդորակիչը, ավիատոմսերի և տուրիզմի ցուցանակը:

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկը, ով անչափահաս աղջիկ է, հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս շպրտված,: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Տիգրան Մաղզանյանի և Արամ Դադոյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը

Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում: