ԱԻՆ «911» ծառայությունն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 16:22-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում (3-րդ գյուղ) այրվում է ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:
0Comments