«Լիվերպուլ»-ը «Բարսելոնա»-ին արգելել է մինչև 2021 թվականը ձեռք բերել իր խաղացողներին

Կոուտինյոյի տրանսֆերից լիվերպուլցիները ստացել էին 160 միլիոն եվրո
Ֆելիպե Կոուտինյո

Անգլիական «Լիվերպուլ»-ը, բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյին «Բարսելոնա»-ին վաճառելուց հետո, գաղտնի պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ:

Պայմանագրի համաձայն՝ առաջիկա 3 տարում «Բարսելոն»-ն իրավունք չի ունենա ձեռք բերել «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստներին, գրում է Cadena Ser-ը: 

Նշենք, որ Կոուտինյոյի տրանսֆերից լիվերպուլցիները ստացել էին 160 միլիոն եվրո: