Վթար` Դրմբոն-Գետավան ճանապարհին. «Օպելը» հայտնվել է հողակույտի մեջ

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը
Ավտովթար

Oգոստոսի 31-ին ժամը 23:50-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի բնակիչ, 1990թ ծնված Կ.Մ-ն վարելով «Օպել Վեկտրա» ավտոմեքենան Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և ընկել հողակույտի մեջ, ինչի հետևանքով սալջարդ և քերծված վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության Ոստիկանությունից։

Վթարի պատճառները պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: