Այրվել է մոտ 52 հա հնձած ցորենի արտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիային հարակից հողատարածքում

Օգոստոսի 31-ին, ժամը 00:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիային հարակից հողատարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:25-ին, մարվել՝ 01:47-ին:

Այրվել է մոտ 52 հա հնձած ցորենի արտ: