Ազգային ժողովի «Լույս» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում են Երևանի կեղտոտ փողոցները։
Նա նշել է Երևանի քաղաքապետարանին՝ ասելով, որ քաղաքն աղբանոց է դարձել։
«Քայլում ես, աղբը վրադ է գալիս: Ինչ-որ ճգնաժամ էիք հաղթահարել, թե՞ ոնց: Իսկ չարդարացված ամբիցիաներով քաղաքին տեր դառնալու ձեր ներսի ճգնաժամը հաղթահարեցի՞ք»,-գրել է նա:
Պատգամավորն օգտագործել է նաև «զիբիլանոց», «առենտներ», «փնթի Երևան» և այլ հեշթեգներ։
0Comments