Սա մեր ամոթն է, մեր խայտառակությունը

Նրանք, ում համար Հայաստանը, Արցախը, Արցախի անկախությունը դատարկ խոսքեր չեն, ցավում են «բանտված» նախագահի համար

Սա մեր ամոթն է, մեր խայտառակությունը...

Արցախյան ազատամարտի լիդերներից մեկը` Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի օրոք մեր երկիրը վերջին երեք տասնամյակի համար աննախադեպ տնտեսական աճ արձանագրեց` «հենակները» մի կողմ դրեց եւ սկսեց ինքնուրույն քայլել, ճաղերի հետեւում է «նշում» իր 65-ամյա հոբելյանը, դասալիքների իշխանության «առաջնորդ» Քաջ Նիկոլը` Նիկոլ փաշան, «նորհայկական» ծուռ հայելիների թագավորության գահին առոք-փառոք բազմած`«տոնում» է իր պյուռոսյան հաղթանակը, վայելում յուր անփառունակ իշխանության փշրանքներն ու ծիծաղում աշխարհի վրա։
Ռուսաստանի նախագահը շնորհավորում է ՀՀ պաշտոնաթող նախագահին ծննդյան օրվա առթիվ, Հայաստանի նախագահը բերանը ջուր առած` լռում է։
Նրանք, ում համար Հայաստանը, Արցախը, Արցախի անկախությունը դատարկ խոսքեր չեն, ցավում են «բանտված» նախագահի համար, մեր ներսի թուրքը հրճվում է, թշնամին` գոհունակությամբ շփում ձեռքերը եւ փառք տալիս Ալլահին, որ զրկել է հակառակորդին առողջ դատելու ունակությունից, հայի տունը քանդելու «գործը» թողել «յան» ազգանունով անսիրտ, անհոգի, անուղեղ, անհայրենիք, ինստիտուցիոնալ հիշողությունից, հիշողությունից, արդարության տարրական զգացումից զուրկ լվացված ուղեղներին...
Սա մեր ամո՛թն է, մեր խայտառակությունը, որ ոչ մի բանով «սրբել» չենք կարող...

Գրել է Լիլիթ Պողոսյանը