Որոշեցինք տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երեւան. Արսեն Թորոսյան

Երեւան-Բաթումի ուղեւորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժել է 18 հայ, որից 2-ը մահացել են

Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, որոշեցինք այս գիշեր տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երեւան, ինչի համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղեւորվեն Վրաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Տուժածների հետագա վիճակի մասին հավելյալ կհայտնենք»,–հավելել է նա։

Հիշեցնենք, որ Երեւան-Բաթումի ուղեւորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժել է 18 հայ, որից 2-ը մահացել են։