Գյումրու «Դվին» ռեստորանից 20-ից ավելի հարսանքավորներ տեղափոխվել են հիվանդանոց

Այս պահին դեպքի հանգամանքները պարզելու համար տեղում զբաղվում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները

Քիչ առաջ 20-ից ավելի քաղաքացիներ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են Գյումրու բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը:

Նրանք Գյումրի քաղաքում գործող «Դվին» ռեստորանային համալիրում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության և ըստ տեղեկությունների՝ ունեցել են սուր աղիքային թունավորում:

Այս պահին դեպքի հանգամանքները պարզելու համար տեղում զբաղվում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։