Օդի ջերմաստիճանն այսօրվանից կնվազի. սպասվում է անձրև

Օգոստոսի 30-31-ին հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 30-31-ը առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 30-31-ին հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 30-31-ը առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝  3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 30-31-ին և սեպտեմբերի 1-3-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի օգոստոսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`             41.20C (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`                 8.60C (1988 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`             24.10C