Գիտնականները կանխատեսել են, որ մարդկությունը կանհետանա 2050 թվականին

Ուստի, աշխարհի բոլոր երկրների ղեկավարները պետք է մի կողմ թողնեն բոլոր տարաձայնությունները եւ կենտրոնանան Երկրի փրկության նախագծի մշակման վրա

Գիտնականները մարդկության անհետացման նոր տարեթիվ են նշել։ Նրանց կարծիքով՝ գլոբալ ջերմացումը կհանգեցնի մարդկանց լիակատար ոչնչացմանն արդեն մինչեւ 2050 թվականը, տեղեկացնում է Planet-today-ը։

Հենց կլիման, այլ ոչ թե ռազմական կամ որեւէ այլ սպառնալիքն է իրապես վտանգավոր, որը անհապաղ լուծում է պահանջում։ Եթե մարդիկ արդեն հիմա լրջորեն չզբաղվեն այս խնդրով, ապա աղետն անխուսափելի կլինի։ Ընդ որում՝ այդ հարցի լուծման համար ընդամենը 30 տարի է մնացել։ Ուստի, աշխարհի բոլոր երկրների ղեկավարները պետք է մի կողմ թողնեն բոլոր տարաձայնությունները եւ կենտրոնանան Երկրի փրկության նախագծի մշակման վրա։

Գիտնականների հաշվարկներով՝ ջերմաստիճանի բարձրացումը եւս 3 աստիճանով կհանգեցնի սառցադաշտերի լիակատար հալմանը։ Ընդ որում՝ հենց մարդիկ են գլոբալ ջերմացման որոշիչ պատճառը։ Բացի այդ, իրենց դերը կարող են խաղալ արեւային ակտիվության փոփոխությունը, ջերմոցային գազերի արտանետումները եւ այլ պատճառներ։ Իսկ ամփոփիչ կետ կարող է դնել պատերազմի սկսվելը ռեսուրսների համար, որոնք մաշվելու հատկություն ունեն։ Ուստի, հենց մարդկությունն է ի զորու այնպես անել, որպեսզի գոնե այդ կողմից ոչնչացման սպառնալիքներ չլինեն։ Իսկ ինչ վերաբերում է ջերմաստիճանի գլոբալ բարձրացմանը, ապա այստեղ շատ գիտնականների արդեն առաջարկում են լուծման տարբերակներ։ Իհարկե, ներկա պահին դրանք այդ գործընթացը կանգնեցնելուն չեն հանգեցնի, բայց գոնե հետաձգել անխուսափելի ապոկալիպսիսը կարող են։