Այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի, լճի մակարդակը կսկսի բարձրանալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանից ջրառի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանից ջրառի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում:

«Ստացա Սևանա լճից ջրառի վերջին տվյալները: Ըստ այդմ՝ ս/թ օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր:

Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի և Սևանի մակարդակը տեսանելիորեն կսկսի բարձրանալ»,-գրել է Փաշինյանը: