Ռոբերտ Դե Նիրոն բաժանվել է կնոջից

Հրաժեշտ 20 տարվա ամուսնությունից հետո
Ռոբերտ Դենիրո

Հայտնի դերասան, 75-ամյա Ռոբերտ Դե Նիրոն 20 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից՝ դերասանուհի Գրեյս Հայթաուերից: Page Six-ի հաղորդմամբ Դե Նիրոն ամառվա սկզբից Հայթաուերի հետ չի ապրում: Դերասաններն առաջիկայում ամուսնալուծության մասին կհայտարարեն հրապարակայնորեն:

Զույգը ծանոթացել էր 1987 թվականին, երբ Հայթաուերն օդանավի ուղեկցորդ էր աշխատում: Ավելի ուշ նա մոդել է աշխատել, ապա նկարահանվել է մի քանի ֆիլմերում՝ էպիզոդիկ դերերում:

Զույգն ամուսնացել է 1997 թվականին: Բայց արդեն 1999-ին նրանք բաժանվել են եւ 5 տարի անց նորից միացել:

Աստղային զույգն ունի 2 երեխա՝ տղա և աղջիկ:

222