Բանգկոկում շունն ուտելիք խնդրելու խորամանկ միջոց է գտել

Կինը պատմել է, որ մի անգամ նա ստուգել է Գայեի թաթերը և պարզել, որ իրականում ամեն ինչ կարգին է

Բանգկոկի փողոցներում ապրող շունը վիրավոր է ձևանում, որպեսզի գրավի մարդկանց ուշադրությունը և ուտելիք ստանա նրանցից։ Այս մասին հայտնում է AOL News պորտալը։

Գայե անունով անօթևան կենդանին անցորդներ կամ անցնող մեքենաներ տեսնելիս սկսում է հետևի ձախ թաթը քարշ տալ: Երբ մարդիկ հեռանում են, նա վերականգնում է իր նախկին տեսքը:

Տեղի բնակիչներից մեկը պատմել է, որ կենդանին իր աշխատանքի վայրին մոտ է ապրում և մարդկանցից կերակուր ստանալու համար միշտ կիրառում է այդ հնարքը:

«Ես նրան բրնձով եմ կերակրում, բայց նա շարունակում է իրեն այդպես պահել։ Կարծում եմ՝ այդպես է անում մարդկանցից կերակուր մուրալու համար»,-հայտնել է կինը:

Կինը պատմել է, որ մի անգամ նա ստուգել է Գայեի թաթերը և պարզել, որ իրականում ամեն ինչ կարգին է։

Շան մասնակցությամբ տեսանյութն արագորեն տարածվել է համացանցում՝ ձևացող շանը դարձնելով համացանցի աստղ:

«Հավանաբար, շունը նախորդ կյանքում մարդ է եղել»,- գրել է օգտատերերից մեկը: