Նորվեգիայում սատկած ձկներից կենսավառելիք կստեղծվի կրուիզային նավերի համար

Կրուիզային նավերն ավելի շատ են թունավոր նյութեր արտանետում, քան ցամաքային խոշոր փոխադրամիջոցները
wda

Նորվեգիայի իշխանությունները որոշել են սատկած ձկների մնացորդներից կենսավառելիք ստեղծել ջուրն աղտոտող կրուիզային նավերի համար:

Ինչպես նշում է The Guardian-ը, ձկների մնացորդները կխառնվեն այլ տեսակի օրգանական մնացորդների հետ, ինչի հիմքով էլ կենսագազ կստեղծվի: Այնուհետև այն կհեղուկացվի ու կօգտագործվի:

Պարբերականը նկատում է, որ կրուիզային նավերն ավելի շատ են թունավոր նյութեր արտանետում, քան ցամաքային խոշոր փոխադրամիջոցները:

Հայտնի է, որ ձկների մնացորդից ստեղծված կենսավառելիքը կօգտագործվի Hurtigruten ընկերության նավերի համար: