Ամուլսարի հարցով կարծիքներ եղել են, որևևէ զարգացում չկա, մնացել ենք նույն մոտեցմանը, որ այս պահին պետք է սպասենք կառավարության քայլերին: Պետք է սպասել Շրջակա միջավայրի նախարարության պատասխանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Հովսեփյանի խոսքերով, մի մասը գտնում են, որ հանքը պետք է չշահագործվի, մի մասը հակառակ կարծիքն ունեն: Պատգամավորը չասաց, թե որ կողմում քանի պատգամավոր կա:
Պատգամավորը նաև ասաց, եթե անհրաժեշտություն եղավ, ինքը ոստիկանության և ակտիվիստների միջև առաջին կանգնողներից մեկն ինքը կլինի, իսկ մանդատը վայր դնելու մասին խոսք անգամ չկա:
Իմ քայլում հրահանգ կամ առաջարկ չի եղել լռել Ամուլսարի մասին, հավելեց Հովսեփյանը:
Պատգամավորը հայտարարեց, որ մանդատից չի հրաժարվելու նույնիսկ այն դեպքում, եթե որոշում կայացվի հանքը շահագործել:
Խոսելով իր անձնական տեսակետի մասին՝ պատգամավորը հայտարարեց՝ մի երևույթ, որը կառավարելի չի կարող լինել մարդու կողմից, չի կարող լիներ ոչ ռիսկային: Եթե 0,01 տոկոս ռիսկ կա, իր դիրքորոշումը հստակ է:
Հովսեփյանը նշեց, որ վարչապետ Փաշինյանը վերջնական որոշում չի կայացրել, ուղղակի ասում է, որ ռիսկերը կառավարելի են:
Նա նաև խոսեց մամուլում տեղեկությունների մասին, որ Ամուլսարի հարցում Փաշինյանը միայնակ է մնացել՝ հայտարարելով, որ ինքը միայնակ չի թողել վարչապետին:
0Comments