Թաիլանդի թագավորական պալատը հրապարակել է թագավորի կնոջ հազվադեպ լուսանկարներ

Մահա Վաչիրալոնգկոռնը գահ է բարձրացել 2016-ին եւ ստացել Ռամա X թագավորի տիտղոս՝ շարունակելով Չաքրի արքայատոհմը, որն իր կառավարումն սկսել է 1782 թվականին

Թաիլանդի թագավորական պալատը հրապարակել է թագավորի կնոջ՝ Սինինաթ Վոնգվաջիրապակդիի հազվադեպ լուսանկարները։ Կայքը, որտեղ տեղադրվել են լուսանկարները, բազմաթիվ այցելությունների պատճառով շուտով անհասանելի է դարձել, տեղեկացնում է BBC-ն։

Լուսանկարում 34-ամյա Սինինաթ Վոնգվաջիրապակդին կործանիչ է վարում եւ կրակում ինքնաձիգից։

67-ամյա թագավորը՝ Մահա Վաչիրալոնգկոռնը, հուլիսին Սինինաթ Վոնգվաջիրապակդին տվել էր կոնսորտի տիտղոս չորրորդ կնոջ՝ Սութհիդայի հետ ամուսնությունից հետո։

Թագավորական պալատի հայտարարությունում ասվում է, որ թագավորը կարգադրել է գրել Սինինաթի պաշտոնական թագավորական կենսագրությունը։

Ավելի վաղ թագավորը երեք անգամ ամուսնացած է եղել եւ ամուսնալուծվել է։ Նախկին կանանցից նա յոթ երեխա ունի։

2014-ին թագավորը Thai ազգային ավիաընկերության նախկին ուղեկցորդուհուն նշանակեց իր անվտանգության ծառայության պետի տեղակալ։ Երկու տարի հետո նա նրան բանակի գեներալի կոչում շնորհեց։

Մահա Վաչիրալոնգկոռնը գահ է բարձրացել 2016-ին եւ ստացել Ռամա X թագավորի տիտղոս՝ շարունակելով Չաքրի արքայատոհմը, որն իր կառավարումն սկսել է 1782 թվականին։

Թաիլանդի նախորդ թագավորը՝ Փհումիպոն Ադուլյադետը, մահացել է 2016-ին։ Նա թագավորել է 70 տարի։