Հրշեջ-փրկարարների աշխատավարձը կբարձրանա հոկտեմբերի 1-ից

Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշման մասին: «Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:

Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք:

Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: