Խուզարկում են Խաչատրյանի առանձնատունը. թարմացվող

Չի բացառվում, որ այս «սկանդալային» կալանավորմամբ փորձ է արվելու խլացնել Ամուլսարի թեմայով բարձրացված աղմուկը

Քիչ առաջ «Փաստինֆո»-ն տեղեկություն տարածեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։

Բացի սեփականություն հանդիսացող այլ տարածքներից, այս պահին ԱԱԾ աշխատակիցները խուզարկում են նաեւ Խաչատրյանի առանձնատունը, մանրամասնում է hraparak.am-ը։

Իրավապահ մարմնի աղբյուրը չի բացառում, որ Խաչատրյանին կկալանավորեն։

Հ․Գ- Չի բացառվում, որ այս «սկանդալային» կալանավորմամբ փորձ է արվելու խլացնել Ամուլսարի թեմայով բարձրացված աղմուկը։ Հատկապես, որ մի քանի օր առաջ էլ շրջանառության մեջ դրվեց պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության լուրը։