Իրենք ուղղակի չեն հասկանում, թե որտեղ են աշխատում կամ երևի եկել են պարգևներ ստանալու. Հրաչ Բերբերյան

Ըստ Հ. Բերբերյանի՝ պատկան մարմինները չեն աշխատում և եկել են վայելելու. «Բայց վայելելը շատ կարճ կտևի»

 

Հրդեհները հնարավոր էր կանխարգելել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Դրա մասին խոսել ենք: Մարզպետարանները պետք է հետևողական լինեին, չորացած խոտը ժամանակին հունձ անեին…, և բնականաբար, հրդեհների քանակը պակաս կլիներ: Իրենք ուղղակի չեն հասկանում, թե որտեղ են աշխատում կամ երևի եկել են պարգևներ ստանալու համար: Ոնց որ հանրապետությունում է վիճակը, այնպես էլ հրդեհների վիճակն է»,- նշեց նա:

Ըստ Հ. Բերբերյանի՝ պատկան մարմինները չեն աշխատում և եկել են վայելելու. «Բայց վայելելը շատ կարճ կտևի»:

Զարուհի Դիլանյան, գրում է 168.am