Մելանյա Թրամփը վրդովվեցրել է G7 գագաթնաժողովին անպատշաճ զգեստով

Օգտատերն այդ քայլը կոպիտ էին համարել ու անհարգալից վետերանների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջը՝ Մելանյա Թրամփին, քննադատել են զգեստի պատճառով, որով նա հայտնվել է Ֆրանսիայում G7 գագաթնաժողովին, հայտնում է Daily Express-ը։

Գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ առաջին տիկինը վառ դեղին զգեստ էր ընտրել, որը զարդարցած էր սպիտակ ու վարդագույն ծաղիկներով։ Զգեստի հեղինակը համաշխարհային ճանաչում վայելող ամերիկյան Calvin Klein ապրանքանիշն է։ ԱՄՆ առաջին տիկինն ընտրել էր Christian Louboutin ապրանքանիշի բարձրակրունկները, որոնց արժեքը կազմում է 470 եվրո։ Twitter-ի որոշ օգտատերեր նախագահի կնոջ զգեստի վրա առկա պատկերն անհաջող են համարել։

«Թրամփն ու Մելանյան ժամանել են Ֆրանսիա։ Կարծե թե թռիչքի ընթացքում առաջին տիկնոջ հետ ինչ-որ վատ բան է տեղի ունեցել, եւ այժմ նրա զգեստի վրա հսկայական բիծ է առկա»,- գրել է օգտատերերից մեկը։ «Սա դեղին զգեստ է՝ կարմիր հետքերով։ Շնորհակալություն, որ հիշեցրիր Մակրոնին նրա դաժանության մասին»,- գրել է մյուսը։

Ի դեպ, բարձր կարգավիճակի պատճառով Մելանյան մշտապես նորաձեւության քննադատաների ուշադրության կենտրոնում է։

Ամռան սկզբում առաջին տիկինը քննադատության է ենթարկվել միջոցառման ընթացքում ակնոցը չհանելու համար, որը նվիրված էր Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 75-ամյակին։ Օգտատերն այդ քայլը կոպիտ էին համարել ու անհարգալից վետերանների նկատմամբ։

 

 

Լուսանկարները՝ Twitter/WhiteHouse