«Рейтинг Никола Пашиняна застыл на краю рудника». Կոմմերսանտ

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ վարչապետ Փաշինյանը բախվում է լուրջ քննադատության հետ և ստիպված է ընտրություն կատարել ժողովրդի ու ներդրումների միջև

Կոմմերսանտը հոդված է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին՝ այն հրապարակելով «Рейтинг Никола Пашиняна застыл на краю рудника» վերնագրով:

Հոդվածում նշվում է, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ վարչապետ Փաշինյանը բախվում է լուրջ քննադատության հետ և ստիպված է ընտրություն կատարել ժողովրդի ու ներդրումների միջև:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործմանը, որը հոդվածի հեղինակի խոսքերով, լուրջ օգուտ է բերելու Հայաստանի բյուջեին, ավելի գրավիչ է դարձնելու ներդրումային միջավայրը, սակայն լուրջ անհանգստություն է պատճառում տեղի և առհասարակ երկրի բնակչությանը, փոխանցում է analitik.am-ը:

Նշվում է, որ Լիդիանի հետ պայմանագիրը ստորագրել է Հայաստանի նախորդ իշխանությունը, իսկ նշյալ ընկերությունը, որ գրանցված է օֆշորում, հանքարդյունաբերության ոլորտում անգամ փորձ չունի:

Հոդվածում նշվում է, որ ՀՀ վարչապետը լուրջ քննադատության է ենթարկվել, երբ հայտարարել է հանքի շահագործման մասին, ինչից հետո դադար է վերցրել ու գնացել Ջերմուկ, սակայն այդ այցն արդյունք չի տվել, քանի որ տեղի բնակիչները մնացել են իրենց կարծիքին:

Պարբերականի հետ զրույցում տեղի բննակիչները հայտարարել են, որ պայքարելու են հանքի փակման համար, իսկ զբոսաշրջիկները նշել են, որ այլևս չեն այցելի Ջերմուկ, եթե այնտեղ փոշի հայտնվի: