Բրիտանացի լուսանկարիչ Սթիվեն Չեթլին, որը պատկերել էր Բլեքփուլ առողջարանային քաղաքն ամրոպի ժամանակ, արժանացել է Weather Photographer of the Year (Եղանակի տարվա լուսնակարիչ)մրցանակին:
Euromag-ի փոխանցմամբ մրցույթում հաղթող ճանաչված լուսանկարը ստացել է «Էլեկտրական Բլեքփուլ» անվանումը: Այն լավագույնն է ճանաչվել եղանակային տարբեր երևույթներ պատկերող կադրերից: Մրցույթին 4000 մարդ է մասնակցել:
Լուսանկարիչը պատմել է, որ որոշել է լուսանկարների շարք պատկերել ամառային ամպրոպներից հետո, և հատուկ այդ նպատակով ուղևորվել է ծովափ՝ որսալու կայծակի պահն ու հավերժացնելու այն:
0Comments