Նիկոլ Փաշինյանը Լեհաստանում կմասնակցի 29-րդ տնտեսական համաժողովին

Համաժողովին կմասնակցեն շուրջ 4.5 հազար մասնակիցներ տարբեր մայրցամաքներից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին, որը անցկացվելու է Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում։ Այս մասին տեղեկանում ենք համաժողովի կայքէջից։

«Համաժողովին կմասնակցեն շուրջ 4.5 հազար մասնակիցներ տարբեր մայրցամաքներից։ Նրանք կխոսեն միջազգային քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների հիմնական հարցերի մասին։ Կարեւոր հյուրերից մեկը կլինի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,–ասված է համաժողովի կայքէջում։