Մարզպետի հետ հանդիպումից հետո արճիսցիները բացեցին ճանապարհը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Վեոլիա»-ն հենց այսօր աշխատանքներ կտանի, ջուր կբերի համայնք. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան

«Վեոլիա» ընկերության հետ քիչ առաջ պայմանավորվել եմ, հենց այսօր աշխատանքները կսկսվեն, ջուր կբերեն համայնք: Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհը փակած արճիսցիների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Տավուշ

«Մենք պարտավոր ենք հրատապ խնդիր լուծել ձեզ համար, մինչև կլուծենք ֆունդամենտալ խնդիրը: Հասկանում եք, որ 100 մլն դրամի ծրագիրը ոչ երեք օրվա, ոչ երեք շաբաթվա ծրագիր ա: Զուգահեռ կքննարկենք նաև պոմպով ջուր բերելու տարբերակը, դա արդեն համայնքապետարանի մակարդակով քննարկվելիք հարց է»,- նշեց Հայկ Չոբանյանը:

Մարզպետի հետ հանդիպումից հետո Արճիս համայնքի բնակիչները բացեցին Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհը: