ՔՊ վերնախավը հավաքվում է Ծաղկաձորում. ի՞նչ են քննարկելու

Պաշտոնյաները Ծաղկաձոր են գնացել առանձին, որոնց թվում են նախարարները, Աժ-ի հանձնաժողովների նախագահները, փոխնախագահները, Ծաղկաձորում է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Առավոտյան ՔՊ-ի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ  գնացել են Ծաղկաձոր, որտեղ նախատեսվում է անցկացնել ժողով: Ժողովի ընթացքում քննարկվելու են բազմաթիվ ներքաղաքական թեմաներ՝ այդ թվում Ամուլսարը:

Պաշտոնյաները Ծաղկաձոր են գնացել առանձին, որոնց թվում են նախարարները, Աժ-ի հանձնաժողովների նախագահները, փոխնախագահները: Ծաղկաձորում է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՔՊ-ում խոսում են, որ սա կարող է լինել շրջադարձային ժողով՝ նոր նստաշրջանից առաջ և սրտատրոփ սպասումեն արդյունքներին:

Նյութի աղբյուրը՝ armdaily.am