Ատամի ցավն առանց դեղամիջոցների մեղմելու մի քանի միջոց

Շատ օգտակար կարող են լինել նաև կատվախոտի թուրմով ողողումները
m

Ատամի ցավը վկայում է ատամի քայքայման կամ լնդերի բորբոքման մասին: Սա այն ախտանշանն է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել, այլ հարկավոր է շտապ դիմել բժշկին:

Ատամների քայքայման հիմնական պատճառը դրանց վրա կպչուն փառի առկայությունն է, որն առաջանում սննդի մնացորդներից, թքից ու բակտերիաներից: Այդ բակտերիաները սնվում են ածխաջրերով և թթու են արտադրում, որն էլ քայքայում է ատամների էմալը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղցր սնունդ օգտագործելուց հետո մոտ կես ժամ բերանի խոռոչում եղած թթուների մակարդակը երկու անգամ բարձր է լինում, ինչը նշանակում է, որ քաղցրավենիքի սիրահարների մոտ կարիեսի առաջացման հավանականությունը շատ ավելի բարձր է:

Առհասարակ ատամի ցավի դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, սակայն կան նաև մի շարք պարզ մեթոդներ, որոնք կօգնեն շատ արագ մեղմել ցավը՝ առանց էլ ավելի մեծ վնաս հասցնելու: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Ատամի ցավի դեպքում խորհուրդ է տրվում կատարել գոլ աղաջրով ողոողումներ անել, ինչը կօգնի ազատվել կուտակված թարախից:

Շատ օգտակար կարող են լինել նաև կատվախոտի թուրմով ողողումները (թրմել ջրով):

Ցավը մեղմելու համար կարելի է նաև ախտահարված ատամին մի կտոր թարմ և ոչ աղի ճարպ դնել:

Հիանալի ցավազրկող միջոց են նաև մեխակի յուղն ու թեյի ծառի յուղը: Ցավը մեղմելու համար պարզապես հարկավոր է մի քանի կաթիլ յուղ քսել լնդին հիվանդ ատամի հատվածում:

Բացի այդ, կարելի է նաև ախտահարված ատամի վրա էխինացեայի թուրմով թրջած բամբակ դնել, ինչը կօգնի արագ մեղմել ցավը: