«Չելսի»-ն Լեմպարդի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Չելսի»-ն հյուրընկալվել էր «Նորվիչ»-ին

Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Չելսի»-ն հյուրընկալվել էր «Նորվիչ»-ին։ Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ «կապույտներ»-ը դեռևս հաղթանակ չէին տարել։ Ինչպես հայտնում է Armsport-ը, հանդիպման մեկնարկը հաջող էր հյուրերի համար։ Երրորդ րոպեին «Չելսի»-ին առաջ է մղել Տամմի Աբրահամը։

6-րդ րոպեին, սակայն, տանտերերի կիսապաշտպան Տոդդ Քենթուելը հավասարեցրել է հանդիպման հաշիվը։ 17-րդ րոպեին Մասոն Մաունթը դարձյալ առաջ է մղել Լոնդոնից ժամանած հյուրերին։ 30-րդ րոպեին Տեեմու Պուկին խփել է Պրեմիեր լիգայում արդեն իր 5-րդ գոլը՝ կրկնելով Պավել Պոգրեբնյակի ռեկորդը։

Տամմի Աբրահամը 68-րդ րոպեին հաղթանակ է պարգևել «Չելսի»-ին։ «Կապույտներ»-ն առաջին հաղթանակն են տոնել Լեմպարդի գլխավորությամբ և երեք տուրից հետո 4 միավոր են վաստակել։