Հասարակություն ԱՄՆ-ում մարզաշապիկներ են թողարկում ամերիկյան Գրենլանդիայով

Գրենլանդիան տարածք է Դանիայի Թագավորության կազմում եւ 2009 թվականից ունի լայն ինքնավարության իրավունք
շապիկ

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեն հաջակցություն Գրենլանդիան գնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարի, սկսել է վաճառել մարզաշապիկներ, որոնց վրա կղզին պատկերված է ԱՄՆ-ի տարածքի կազմում:

«Աջակցիր նախագահ Թրամփին եւ նրա ջանքերին, որպեսզի օգնես Ամերիկայի աճելուն: Նվիրաբերիր 25 կամ ավելի դոլար, եւ մենք քեզ կուղարկենք մեր նոր մարզաշապիկը սահմանափակ հավաքածուից»,- ասված է կոմիտեի կայքում մարզաշապիկի նկարագրության մեջ:

Նվիրաբերել կարելի է 25-ից մինչեւ 1000 դոլար: Մարզաշապիկին պատկերված է ԱՄՆ-ի քարտեզը, որը ներառում է Գրենլանդիան:

Օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է, որ Միացյալ Նահանգները կարող են շահագրգռված լինել Գրենլանդիայի ձեռքբերմամբ եւ հնարավոր քայլը համեմատել է անշարժ գույքի ձեռքբերման խոշոր գործարքի հետ: Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենը եւ Գրենլանդիայի ներկայացուցիչները հրաժարվել են ինքնավարության վաճառքը քննարկելու գաղափարից:

Օգոստոսի 20-ին Թրամփը Twitter-ում հայտնել է, որ Գրենլանդիայի շուրջ երկխոսության հեռանկարների բացակայության պատճառով հետաձգել է սեպտեմբերի սկզբին պլանավորված այցը Դանիա եւ ընդունելությունը Մարգրետե Երկրորդ թագուհու մոտ: Այս որոշումը հարուցել է Դանիայի քաղաքական գործիչների բացասական արձագանքը: Գրենլանդիան տարածք է Դանիայի Թագավորության կազմում եւ 2009 թվականից ունի լայն ինքնավարության իրավունք:

Չնայած ինքնակառավարման բարձր մակարդակին, կղզու արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերը մնում են Կոպենհագենի իրավասության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: