Մեզ խաբել են. Գևորգ Պետրոսյան

Պարզվում է՝ դա այդքան էլ այդպես չէ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․

«Մեզ խաբել են...

Պարզվում է՝ դպրոցից սկսած՝ մեզ խաբել են, խաբել են անխնա և անընդմեջ...
Խաբել են՝ սովորեցնելով, թե ամենակալորիական մթերքները կենդանական ճարպեր և բուսական յուղեր պարունակող ուտեստներն են, արևածաղիկն ու ընկուզեղենը...
Պարզվում է՝ դա այդքան էլ այդպես չէ...
Մի ավելի կալորիական ու հրաշագործ <<մթերք>> կա. դա շոուն է...
Մեկ անգամ <<ուտում ես>> և առնվազն մեկուկես տարի մոռանում սնվելու մասին...
Է հա, բա որ շոուն կա, էլ ինչների՞ս են պետք տնտեսական հեղափոխությունն ու օտարերկրյա ներդրումները...»