Ֆրանսիան կարգելափակի ԵՄ-ի եւ Հարավային Ամերիկայի միջեւ առեւտուրը Ամազոնիայի անտառներում հրդեհների հետեւանքով

Ամազոնիայի անտառներում հրդեհները սպառնում են ոչ միայն Բրազիլիային եւ հարեւան երկրներին, այլ նաեւ ամբողջ աշխարհին

Ֆրանսիան եւ Իռլանդիան հայտարարել են, որ չեն վավերացնում Հարավային Ամերիկայի երկրների հետ ծավալուն առեւտրային համաձայնագիրը, քանի դեռ Բրազիլիան ավելին չկատարի Ամազոնիայի տրոպիկական անտառներնում հրդեհների դեմ պայքարի համար, հաղորդում է BBC News-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Բրազիլիայի առաջնորդ Ժաիր Բոլսոնարուն ստել է նրան կլիմայական փոփոխությունների հարցում իր դիրքորոշման մասին:

Բացի այդ ԵՄ երկրների առաջնորդներն արտահայտել են իրենց անհանգստությունը Բրազիլիայի անտառներում հրդեհների կապակցությամբ, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ նա խիստ անհանգստացած է այդ արժեքավոր բնական միջավայրի ողբերգական կորստի թողած ազդեցության առնչությամբ:

Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է, որ Ամազոնիայի անտառներում հրդեհները սպառնում են ոչ միայն Բրազիլիային եւ հարեւան երկրներին, այլ նաեւ ամբողջ աշխարհին:

Ավելի վաղ Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը ներկայացրել էր հետազոտության տվյալները, որոնց համաձայն՝ Ամազոնիայի խոնավ տրոպիկական անտառներում այս տարի գրանցվել է հրդեհների ռեկորդային քանակություն: